Ապրիլի 26-ը Մտավոր սեփականության միջազգային օրն է, ինչի կապակցությամբ Մտավոր սեփականության գրասենյակը շնորհավորում է ոլորտի աշխատակիցներին, մասնագետներին` մաղթելով բոլորին նորանոր ձեռքբերումներ, ինչպես նաև ստեղծագործական նոր հնարավորություններ և բացահայտումներ:
2022 թվականին Մտավոր սեփականության միջազգային օրը նվիրված է երիտասարդությանը և անցկացվում է «Մտավոր սեփականություն և երիտասարդություն. Նորարարություն հանուն ապագայի» խորագրով:
Երիտասարդները համարձակորեն են ընդունում նորարարության մարտահրավերը՝ օգտագործելով իրենց էներգիան և տաղանդը, հետաքրքրասիրությունն ու ստեղծագործական կարողությունը՝ ճանապարհ հարթելու համար դեպի լավ ապագա: Երիտասարդ սերունդը օժտված է նպատակասլացությամբ, մեծ քանակությամբ ինֆորմացիա յուրացնելու ունակությամբ, ինքնատիպությամբ և քննադատական մտածողությամբ:
Նորարարական զարգացման կարևորագույն ուղղությունը երիտասարդների նորարարական ստեղծագործական գործունեության խթանումն է, և Հայաստանի Հանրապետության նպատակն է հետևել այդ ուղղությանը:
Հասցե՝ Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 3
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2022 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: