ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը և «Հայ իրավաբանների համաշխարհային ասոցիացիան» (Armenian Bar Association) համատեղ նախաձեռնել էր գագաթնաժողով՝ մտավոր սեփականության պաշտպանության և վենչուրային ներդրումների խթանման թեմայով։
Մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալ Քրիստինե Համբարյանն իր ելույթում ասաց, որ անհրաժեշտ է ապահովել մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ պահպանություն և պաշտպանությունը։
«Այս գործում մեծ դերակատարում ունի նաև Մտավոր սեփականության գործակալությունը»,- նշեց նա։ Խոսելով մտավոր սեփականության ոլորտում համակարգչային ծրագրերի պահպանության մասին՝ Համբարյանն ասաց հեղինակային իրավունքի պահպանումը պարզ է ձևով կատարվում։
Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին օրենքի համաձայն՝ այն որպես ստեղծագործություն պահպանվում է ստեղծման պահից և կախված չէ այդ իրավունքի պաշտոնական հաստագրումից կամ գրանցումից։ «Սա նշանակում է, որ հեղինակն իրավունք է ձեռք բերում համակարգչային ծրագրի նկատմամբ հենց ստեղծման պահից և գրանցում չի ենթադրում»,- ընդգծեց ՄՍԳ պետի տեղակալը։
Քրիստինե Համբարյանը նշեց, որ հեղինակային իրավունքի միջազգային պահպանությունն ավտոմատ կերպով է լինում․ հեղինակային իրավունքի օբյեկտները պահպանվում են Բեռնի (Շվեյցարիայի մայրաքաղաք – հեղ․) ամենահին միջազգային կոնվենցիայի անդամ բոլոր երկրներում։
«Այսինքն՝ ի տարբերություն արտոնագրի՝ անհրաժեշտ չէ դա պահպանել բոլոր երկրներում, ավտոմատ է։ Հեղինակային իրավունքի պահպանության ժամկետն ավելի երկար է․ այն գործում է հեղինակի ամբողջ կյանքի ընթացքում և նրա մահից հետո ևս 70 տարի»,- ընդգծեց նա։
Շարունակելով թեման՝ Համբարյանն ասաց, որ ի տարբերություն հեղինակային իրավունքի՝ համակարգչային ծրագրերը որպես գյուտ պահպանելու համար յուրաքանչյուր երկրում պահպանելու անհրաժեշտություն է հարկավոր։ «Համակարգչային ծրագիրը պետք է համապատասխանի գյուտի արտոնագրավունակության պայմաններին․ պետք է լինի նոր, ունենա գյուտարարական մակարդակ ու լինի արդյունաբերորեն կիրառելի։ Գյուտի արտոնագրումը բավականին թանկ է, պահանջում է երկար գործընթաց, պահպանության ժամկետն ավելի կարճ է՝ մինչև 20 տարի»,- մանրամասնեց գործակալության պետի տեղակալը։
Հասցե՝ Երևան 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն, 3
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2022 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: