Համաձայն «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի, «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի և «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պետական լիազոր մարմինն ունի բողոքարկման խորհուրդ, որը հաստատված կարգով լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված բողոքների և դիմումների ներկայացման և քննարկման հետ կապված հարցերը և որի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում։ Բողոքարկման խորհուրդը գործում է ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N1501-Ն որոշմամբ հաստատած կանոնադրության հիման վրա։
Բողոքարկման խորհրդի կազմն է՝
Ռաֆայել Գևորգյան |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ (Խորհրդի նախագահ)
|
Էմմա Մովսիսյան |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության եվրասիական տնտեսական միության և արտաքին առևտրի վարչության պետի տեղակալ (Խորհրդի անդամ)
|
Նինա Տեր-Գրիգորյան |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Առևտրի համաշխարհային կազմակերպության բաժնի գլխավոր մասնագետ (Խորհրդի անդամ)
|
Հասմիկ Զաքարյան |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության իրավաբանական վարչության խորհրդական (Խորհրդի անդամ)
|
Շուշիկ Մխիթարյան |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար (Խորհրդի անդամ)
|
Արա Աբգարյան |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի պետ (Խորհրդի անդամ)
|
Արայիկ Բաբայան |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության պետական գրանցամատյանների բաժնի գլխավոր մասնագետ (Խորհրդի քարտուղար) |
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2022 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: