2025 թ․ դեկտեմբերի 15-ին առցանց անցկացվել է EU4IP նախագծի ղեկավար կոմիտեի երկրորդ նախագծային նիստը (PSC)։ Նիստի ընթացքում մասնակիցներին հնարավորություն տրվեց վերանայել առաջին աշխատանքային պլանի (WP1) արդյունքները, ինչպես նաև քննարկել և հաստատել երկրորդ աշխատանքային պլանի (WP2) առաջնահերթությունները։ Նիստին մասնակցել են Գրասենյակի ղեկավարը և ներկայացուցիչը։
Հայաստանի Հանրապետության Մտավոր սեփականության գրասենյակը վերջերս վերսկսել է համագործակցությունը Եվրոպական միության Մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) հետ՝ միանալով EU4IP ծրագրին։ Ծրագրի հիմնական նպատակը շահառու երկրներում՝ Հայաստանում, Մոլդովայում և Ուկրաինայում, մտավոր սեփականության իրավունքների արդյունավետ իրավակիրառման խթանումն է, ինչպես նաև գրանցման և պաշտպանության համակարգերի կատարելագործումը։
Հայաստանի մասնակցությունը նիստին առանձնակի կարևորություն ուներ։ Քննարկման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել իրականացնել երկրորդ աշխատանքային պլանով նախատեսված բոլոր միջոցառումները՝ հաշվի առնելով 2025 թ․-ի նոյեմբերին EUIPO-ի ներկայացուցիչների կողմից Հայաստան իրականացված փաստահավաք առաքելության ընթացքում վերհանված ոլորտային խնդիրները և առաջնահերթությունները։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2026 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
