2026 թվականի մարտի 30-ից ապրիլի 2-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կայացել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) ապրանքային նշանների, արդյունաբերական դիզայնների և աշխարհագրական նշումների վերաբերյալ օրենքի մշտական հանձնաժողովի 49-րդ նստաշրջանը, որին մասնակցել Է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի աշխատակիցը:
Նստաշրջանի ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ապրանքային նշանների գրանցման ընթացակարգերը, հանրահայտ ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, երկրների անվանումների և արդյունաբերական դիզայնների իրավական պաhպանության հարցերը։ Քննարկվել են նաև ոլորտի արդիական հարցերը, ներկայացվել են անդամ պետությունների փորձը և նախաձեռնությունները, ինչպես նաև ձևավորվել են միջազգային մակարդակում իրավական կարգավորումների զարգացման հնարավոր ուղղությունները։
Միջոցառման շրջանակներում ՀՀ ներկայացուցիչը մի շարք ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել այլ երկրների պատվիրակների հետ՝ քննարկելով մտավոր սեփականության գործիքակազմի օգտագործումը, ազգային փորձը, օրենսդրական զարգացումները և գործնական մոտեցումները ապրանքային նշանների գրանցման ընթացակարգերի կատարելագործման, հանրահայտ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների պահպանության, ինչպես նաև արդյունաբերական դիզայնների իրավական կարգավորման միջազգային մոտեցումների զարգացման ուղղությամբ։
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2026 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
