Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) Մտավոր սեփականության (ՄՍ) առցանց դիագնոստիկ գործիք՝ նախատեսված փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար:
Ուրախ ենք հայտարարելու, որ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) Մտավոր սեփականության (ՄՍ) բիզնես բաժնի հետ մեր համագործակցության արդյունքում այժմ կարող եք օգտվել մեր կայքում ավելացված Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) Մտավոր սեփականության առցանց դիագնոստիկ գործիքից, որը նախատեսված է փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար: Սկսեք բարելավել ձեր ՄՍ ռազմավարությունն այսօր ՄՍ դիագնոստիկ գործիքի միջոցով և կարճ ժամանակում գնահատեք ձեր բիզնեսի մտավոր սեփականության կարգավիճակը: Այս մատչելի հարցաշարն ընդգրկում է ՄՍ ոլորտին առնչվող տարբեր թեմաներ՝ նորարարական արտադրանքներից մինչև լիցենզավորում և միջազգայնացում: Հարցաշարը լրացնելուց հետո գործիքը տրամադրում է առաջարկություններով և արժեքավոր տեղեկություններով համապարփակ զեկույց այն մասին, թե ինչպես է ՄՍ-ն ազդում ձեր բիզնեսի մրցունակության վրա:
Կարևոր հիշեցում՝ ՄՍ դիագնոստիկ գործիքը չի փոխարինում իրավաբանական խորհրդատվությանը: Այն օգտակար գործիք է մտավոր սեփականության մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար՝ նախքան իրավաբանական խորհրդատվության դիմելը:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2023 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: