Ընդհանուր տեղեկություններ

Բողոքարկման խորհուրդը ստեղծվում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի կազմում և իր գործունեության ընթացքում լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված վիճելի հարցերը, այդ թվում՝ դրանց իրավական պահպանության տրամադրման, ինչպես նաև իրականացնում է նաև օրենքով սահմանված այլ գործառույթներ, այդ թվում՝ ապրանքային նշանները Հայաստանի Հանրապետությունում հանրահայտ ճանաչելու մասին դիմումների քննարկումը։ Բողոքարկման խորհրդի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում։

Համաձայն «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի, «Արրդյունաբերական դիզայնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի և «Աշխարհագրական նշումների մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պետական լիազոր մարմինն ունի բողոքարկման խորհուրդ, որը հաստատված կարգով լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված բողոքների և դիմումների ներկայացման և քննարկման հետ կապված հարցերը և որի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում։ Բողոքարկման խորհուրդը գործում է ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N1501-Ն որոշմամբ հաստատած կանոնադրության հիման վրա։