Մտավոր սեփականության գրասենյակը (այսուհետ՝ Գրասենյակ) գործում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում: Այն իրականացնում է արդյունաբերական սեփականության օբյեկտների՝ գյուտերի, արդյունաբերական դիզայնների, ապրանքային և սպասարկման նշանների, աշխարհագրական նշումների, ապրանքների ծագման տեղանունների և ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների պետական գրանցումը, գրանցման արդյունքում տրամադրում է արտոնագրեր և վկայագրեր, ինչպես նաև վարում է նշված օբյեկտների պետական գրանցամատյանները: Գրասենյակն իրականացնում է դրանց նկատմամբ իրավունքների փոխանցման և օգտագործման իրավունքի ընձեռնման՝ ֆրանչայզինգի, լիցենզային պայմանագրերի, այդ թվում՝ բաց լիցենզիաների գրանցում, տրամադրում է խորհրդատվություն հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների հարցերի վերաբերյալ, ապահովում մտավոր սեփականության բնագավառի կադրերի պատրաստումը, իրականացնում մտավոր սեփականության բնագավառին առնչվող այլ աշխատանքներ:
Գրասենյակը համագործակցում է այլ երկրների համապատասխան գերատեսչությունների և միջազգային կազմակերպությունների հետ և կատարում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով ստանձնած համապատասխան պարտավորությունները:
Գրասենյակն իրականացնում է նաև օրենսդրության կատարելագործմանն ուղղված բարեփոխումներ, որոնք միտված են գործարար միջավայրի բարելավմանը, ինչպես նաև նորարարության և տնտեսության զարգացման խթանմանը:
Հայտարկված, ինչպես նաև իրավական պահպանություն ստացած արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին պաշտոնական տեղեկությունները Գրասենյակը նախապատրաստում և հրապարակում է իր պաշտոնական կայքէջում:
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է: