Համաձայն «Արտոնագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասի, «Արրդյունաբերական դիզայնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի, «Ապրանքային նշանների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասի և «Աշխարհագրական նշումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի պետական լիազոր մարմինն ունի բողոքարկման խորհուրդ, որը հաստատված կարգով լուծում է արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված բողոքների և դիմումների ներկայացման և քննարկման հետ կապված հարցերը և որի որոշումը համարվում է պետական լիազոր մարմնի վերջնական որոշում։ Բողոքարկման խորհուրդը գործում է ՀՀ կառավարության 2012 թվականի նոյեմբերի 8-ի N1501-Ն որոշմամբ հաստատած կանոնադրության հիման վրա։
Բողոքարկման խորհրդի կազմն է՝
|
Անուշիկ Ավետյան |
Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ (Խորհրդի նախագահ) |
|
Համլետ Մկրտչյան |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գիտելիքահենք տնտեսության վարչության պետ (Խորհրդի անդամ) |
|
Սուսաննա Ենոքյան |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գիտելիքահենք տնտեսության վարչության հետազոտությունների և վերլուծությունների բաժնի պետ (Խորհրդի անդամ) |
|
Էմմա Մովսիսյան |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության առևտրի և ինտեգրացիայի վարչության պետ (Խորհրդի անդամ) |
|
Քրիստինե Առաքելյան |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության իրավաբանական վարչության օրենսդրության վերլուծության բաժնի պետ (Խորհրդի անդամ) |
|
Նարինե Հարոյան |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության թեթև արդյունաբերության վարչության առանձին գործառույթներ համակարգող խորհրդական (Խորհրդի անդամ) |
|
Ալիկ Սարգսյան |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Եվրամիության հետ տնտեսական համագործակցության վարչության Եվրամիության ծրագրերի կառավարման բաժնի պետ (Խորհրդի անդամ) |
|
Արայիկ Բաբայան |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի պետական գրանցամատյանների բաժնի գլխավոր մասնագետ (Խորհրդի քարտուղար) |
|
Արմենուհի Շահինյան |
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի պետական գրանցամատյանների բաժնի պետ (Խորհրդի անդամ) |
Հասցե՝ 0010 ք. Երևան, Մ. Մկրտչյան 5/1
Տեղեկատվություն ստանալու հարցումները՝ [email protected]ին։
Հետևեք մեզ սոց․ ցանցերում
Հայաստանի Հանրապետության Վարչապետ
https://www.gov.amՀայաստանի Հանրապետության Կառավարություն
http://parliament.amՀայաստանի Հանրապետության Ազգային ժողով
https://president.amՀայաստանի Հանրապետության Նախագահ
2006-2025 © ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ պաշտոնական կայք։
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Հղումը www.aipo.am-ին պարտադիր է:
