2022 թվականի դեկտեմբերի 7-ին Մտավոր սեփականության գրասենյակի աշխատակիցների՝ Աննա Հայրապետյանի և Ավետիս Պերյանի մասնակցությամբ տեղի է ունեցել առցանց հանդիպում Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ-պետությունների շահագրգիռ գերատեսչությունների և ԵԱՏՄ հանձնաժողովի միջև:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության անդամ-պետություններում պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտների (ապրանքային նշաններ, սպասարկման նշաններ, աշխարհագրական նշումներ և ծագման տեղանուններ) վերաբերյալ տեղեկատվության առցանց որոնումը թույլ տվող ծառայությունների ստեղծման նպատակով մշակված միջազգային պայմանագրի (համաձայնագրի) նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կողմից ներկայացված առաջարկությունները: Հանդիպման արդյունքներով որոշվեց շարունակել նախագծի քննարկումը, հաշվի առնելով նոր ներկայացված առաջարկությունները: