2022 թվականի օգոստոսի 30-ին առցանց ձևաչափով տեղի է ունեցել ԱՊՀ Մտավոր սեփականության պահպանության և պաշտպանության հարցերով միջպետական խորհրդի 12-րդ հերթական նիստը։
Նիստի ընթացքում ելույթներով հանդես են եկել ԱՊՀ անդամ պետությունների լիազոր ներկայացուցիչները:
Խորհրդում որպես Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ զեկույցով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը՝ ներկայացնելով տարվա ընթացքում մտավոր սեփականության ոլորտում կատարված աշխատանքները և բարեփոխումները: