2022 թվականի սեպտեմբերի 21-ին Մոսկվայում տեղի կունենա մտավոր սեփականության և տեխնոլոգիաների եվրասիական առաջին ամենամյա միջազգային համաժողովը՝ «IP Եվրասիա. նորարարական միջավայր», որը կկազմակերպի Եվրասիական արտոնագրային գրասենյակը՝ Ռուսաստանի մտավոր սեփականության պետական ակադեմիայի հետ համատեղ։
Համաժողովը նվիրված է դեղագործության ոլորտում արտոնագրային պահպանության խնդիրներին, ինչպես նաև Եվրասիական տարածաշրջանում մտավոր սեփականության պահպանության, պաշտպանության և առևտրայնացման հետ կապված այլ արդիական հարցերին։