Նիստին մասնակցել է Հայաստանի հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար, վարչական խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Քրիստինե Համբարյանը:
Նիստի ընթացքում ներկայացվել է ԵԱԱԿ-ի 2022 թվականի տարեկան հաշվետվությունը, ինչպես նաև պայամանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու համագործակցությունը ԵԱԱԿ-ի հետ էլեկտրոնային փաստաթղթերի փոխանակման ոլորտում:
Հանդիպման շրջանակներում ԵԱԱԿ նախագահ Գրիգորի Իվլիևը և ԵԱԱԿ-ում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը ստորագրել են գյուտերի արտոնագրեր տրամադրելու համար՝ որոնման և հայտերի փորձաքննության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագիր, որը նախատեսում է միջգերատեսչական համագործակցության ամրապնդում արտոնագրային փորձաքննության անցկացման հարցում։