Նորություններ

2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ՎԵԼԻԿԻ ՆՈՎԳՈՐՈԴՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ

18.05.2023
2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-ԻՆ ՎԵԼԻԿԻ ՆՈՎԳՈՐՈԴՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԵՐԻՏԱՍԱՐԴ ԳՅՈՒՏԱՐԱՐՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻ ԲԱՑՈՒՄԸ

Միջոցառմանը մասնակցել են Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ԵԱԱԿ) անդամ երկրների պատվիրակությունները և Եվրասիական արտոնագրային գրասենյակի (ԵԱԱԳ) նախագահ Գրիգորի Իվլիևը։
Ցուցահանդեսին իրենց նախագծերը ներկայացրել են ԵԱԱԿ անդամ 6 երկրների՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Տաջիկստանի Հանրախպետության, Ղազախստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչներ:
Հայաստանի Հանրապետությունից  իրենց նախագիծն են ներկայացրել Հայկ Վարդանյանը և Տիգրան Գրիգորյանը, որը կոչվում է HunterG: : Այն  սարքավորում է, որը նախատեսված է սարդերին և կարիճներին լազերի միջոցով հայտնաբերելու և տեղայնացնելու համար, որից հետո միանում է ահազանգը և հնարավորություն է տալիս ոչնչացնել նրանց: