Հանդիպման նպատակն էր մասնակիցներին տեղեկատվություն տրամադրել 2024-2025 թվականների աշխատանքային ծրագրի և բյուջեի վերաբերյալ: Հանդիպմանը ներկա էին մտավոր սեփականության գրասենյակների ղեկավարները, այդ թվում՝ ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը, ով ներկաներին ներկայացրեց Հայաստանի գրասենյակի 2023 թվականի ուշագրավ ձեռքբերումները։