Նորություններ

2024 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՑ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ը Ք. ԺՆԵՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 16-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

31.01.2024
2024 Թ. ՀՈՒՆՎԱՐԻ 31-ԻՑ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ը Ք. ԺՆԵՎՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԿԻՐԱՐԿՄԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 16-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԸ

2024 թ. հունվարի 31-ից փետրվարի 2-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում տեղի ունեցավ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) Իրավակիրարկման խորհրդատվական հանձնաժողովի (Advisory Committee on Enforcement) 16-րդ նստաշրջանը: Հանդիպման նպատակն էր իրականացնել մտավոր սեփականության իրազեկման միջոցառումների և ռազմավարական արշավների վերաբերյալ ազգային փորձի փոխանակում, ինչպես նաև ներկայացնել մտավոր սեփականության նկատմամբ հարգանքի ձևավորման ուղղությամբ ՄՍՀԿ-ի ծավալած գործունեությունը և խորհրդատվական հանձնաժողովի կողմից անցկացվող աշխատանքները: Նիստին ելույթով հանդես եկան Հանձնաժողովի ներկայացուցիչները՝ ներկայացնելով բոլոր թեմաների շուրջ իրենց դիրքորոշումը և երկրների կողմից ներկայացված նախագծերի իրականացման նպատակով ՄՍՀԿ կողմից տրամադրվող տեխնիկական և այլ աջակցության հնարավորությունները: Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էր Մտավոր սեփականության գրասենյակի աշխատակիցը: