ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների փորձաքննության բաժնի պետ Աննա Հայրապետյանը «Ապրանքային նշանի գրանցումը և դրա կարևորությունը բիզնեսի համար» թեմատիկ ելույթով հանդես է եկել «Մանթաշյանց» գործարարների ակումբի կողմից կազմակերպված հանդիպմանը:
Ելույթի ընթացքում ներկայացվել է ապրանքային նշանի դերը, կարևորությունը և գրանցման ընթացակարգը: Ինտենսիվ զրույց-քննարկման ընթացքում ակումբականները հնարավորություն են ունեցել ուղղել թեմայի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը, ինչպես նաև տեղեկանալ ապրանքային նշաններն ավելի արդյունավետ պահպանելու և այդ պահպանության միջոցով իրենց բիզնեսը շուկայում ճիշտ դիրքավորելու և առաջխաղացնելու հնարավորությունների մասին։