2024 թ. նոյեմբերի 7-ին Երևան քաղաքում ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) հետ համատեղ և «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի» աջակցությամբ նախատեսում է անցկացնել «Մտավոր սեփականությունը՝ որպես հայկական
գինեգործության կայուն զարգացման շարժիչ ուժ» ծրագրի մեկնարկին նվիրված աշխատաժողովը:
Աշխատաժողովի շրջանակներում նոյեմբերի 5-9-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետությունում է լինելու Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալ Հասան Քլայբի գլխավորած պատվիրակությունը: