2024թ. հոկտեմբերի 14-ից 18-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում տեղի է ունեցել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության Արտոնագրային իրավունքի հարցերի մշտական հանձնաժողովի (Standing Committee on the Law of Patents (SCP)) երեսունվեցերորդ նիստը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի աշխատակիցը:
Արտոնագրային իրավունքի հարցերի մշտական հանձնաժողովը ստեղծվել է 1998 թ.՝ արտոնագրային հարցերի քննարկման, դրանց համակարգման հեշտացման և արտոնագրային իրավունքի միջազգային զարգացման ուղղորդում տրամադրելու նպատակով:
Արտոնագրային իրավունքի հարցերի մշտական հանձնաժողովի 36-րդ նիստին քննարկվել են միջազգային և մասնակից երկրների արտոնագրային համակարգերը, արհեստական ինտելեկտի (AI) տեխնոլոգիայի օգտագործումը նոր տեխնիկական լուծումներ ստեղծելու նպատակով, արտոնագրերը առողջական համակարգում, տեխնոլոգիաների փոխանցում և այլ թեմաներ: