2024 թվականի հոկտեմբերի 16-17-ը Թուրքմենստանի Աշխաբադ քաղաքում տեղի է ունեցել «Դիզայնի իրավական պահպանություն: Արդյունաբերական նմուշների իրավական պահպանության համակարգերի մշակում եվրասիական տարածաշրջանում» խորագրով տարածաշրջանային սեմինարը, որին մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի աշխատակիցը՝ հանդես գալով «Ապրանքային նշանների առկայությամբ արդյունաբերական դիզայններ: Դիզայնի իրավական պահպանություն: Արդյունաբերական նմուշների իրավական պահպանության համակարգերի զարգացումը եվրասիական տարածաշրջանում» թեմայով ելույթով։