Նորություններ

2024Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

26.09.2024
2024Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԵՑ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

2024թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի միջև կնքվեց համագործակցության հուշագիր Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության ուսումնական ծրագիր հիմնադրելու նպատակով:
Մտավոր  սեփականության ուսումնական ծրագիրը մեկնարկել է 2023թ. Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) և ՄՍ Գրասենյակի միջև կնքված ՀՀ-ում մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոն հիմնադրելու մասին համագործակցության համաձայնագրի շրջանակներում և գործելու է ՀԱՀ Շարունակական կրթության բաժնի շրջանակում։
Ուսումնական ծրագրի նպատակն է տրամադրել/իրականացնել մասնագիտական ուսուցում մտավոր սեփականության վերաբերյալ, ապահովել մտավոր սեփականության որակյալ մասնագետների պատրաստումը, բարելավել ՀՀ-ում մտավոր սեփականության վերաբերյալ կրթությունն ու ընդլայնել դրա նկատմամբ հետաքրքրության շրջանակը՝ մասնավորապես երիտասարդների շրջանում, բարձրացնել մտավոր սեփականության ոլորտի վերաբերյալ իրազեկման մակարդակը:
Ծրագիրը կմեկնարկի մյուս տարի և կկրի շարունակական բնույթ: