2025 թ. մարտի 10-12-ը կայացավ Եվրոպական հանձնաժողովի տեխնիկական աջակցության և տեղեկատվության փոխանակման գործիքի՝ Թայեքսի (TAIEX) կողմից
կազմակերպվող «Ստեղծագործական կենտրոնների կառուցվածքի և գործունեության մասին» թեմայով ուսումնական այց
ը Ֆինլանդիա, որի ընթացքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի աշխատակիցները այցելել են Հելսինկի քաղաքում գտնվող ամենամեծ մշակութային կենտրոն հանդիսացող «Kaapeli» գործարանը:
Ուսումնական այցի շրջանակներում Գրասենյակի աշխատակիցները այցելել են նաև Հելսինկիի «Oodi» կենտրոնական գրադարան, որտեղ տեղակայված են գերժամանակակից արհեստանոցներ հագեցած այնպիսի սարքավորումներով, ինչպիսիք են լազերային և 3D տպիչներ, կարի մեքենաներ և այլ գործիքներ, որոնք կարող են օգտակար լինել արդյունաբերական դիզայնների ստեղծման և բրենդինգի զարգացման հետ կապված գործունեության համար։
Ուսումնական այցի շնորհիվ Գրասենյակի աշխատակիցները համապարփակ պատկերացում կազմեցին ինչպես ստեղծագործական կենտրոնների կառուցվածքի և գործունեության,
մտավոր սեփականության ոլորտի ստեղծագործական տարրերին աջակցող հանրային քաղաքականության մշակման հետ կապված մի շարք հարցերի վերաբերյալ, այնպես էլ արվեստի և մշակույթի հետ առնչություն ունեցող արդյունաբերական դիզայնների, իրավական պահպանության ենթակա ապրանքային նշանների և արդյունաբերական դիզայնների կրեատիվ և ինքնատիպ լուծումների մասին: