Հայտարարություններ

2025 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՑ 12-Ը ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

11.11.2025
2025 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-ԻՑ 12-Ը ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑԻՆ ՓԱՍՏԱՀԱՎԱՔ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ

2025 թ. նոյեմբերի 11-ից 12-ը Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակը (European Union Intellectual Property Office (EUIPO)) Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի հետ համատեղ անցկացրել է փաստահավաք առաքելություն (fact-finding mission): Այն իրականացվել է Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող EU4IP ծրագրի շրջանակներում:
Այցի շրջանակներում Հայաստան էին ժամանել Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակի ներկայացուցիչները: Այցի նպատակն էր իրականացնել փաստահավաք առաքելություն՝ հանդիպելով և համագործակցելով շահագրգիռ կողմերի հետ, անցկացնելով քննարկումներ ՄՍ ոլորտի համար պատասխանատու կամ ՄՍ հարցերում ընդգրկված գերատեսչությունների հետ՝ պարզելու ոլորտի առաջնահերթություններն ու կարիքները: Քննարկումների արդյունքում կազմվելու է ԵՄ կողմից ֆինանսավորվող EU4IP ծրագրի տարեկան երկրորդ աշխատանքային պլանը, որի նպատակն է ամրապնդել ՄՍ իրավունքները Հայաստանում:
EUIPO-ն պատասխանատու է ԵՄ ապրանքային նշանների, արդյունաբերական դիզայնների, ինչպես նաև արհեստագործական և արդյունաբերական օբյեկտ հանդիսացող ԵՄ աշխարհագրական նշումների կառավարման համար: Այն գրանցման միասնական ընթացակարգի միջոցով տրամադրում է մտավոր սեփականության (ՄՍ) օբյեկտների պահպանություն ԵՄ անդամ բոլոր պետություններում: Ի հավելումն գրանցման ծառայություններին՝ EUIPO-ն կարևոր դեր է խաղում ՄՍ իրավունքների խթանման և կիրարկման գործում՝ սերտորեն համագործակցելով ազգային և տարածաշրջանային ՄՍ գրասենյակների, միջազգային գործընկերների և իրավակիրարկմամբ զբաղվող հաստատությունների հետ: