2025 թ. նոյեմբերի 26-ից 27-ը Երևան քաղաքում ՀՀ
Էկոնոմիկայի նախարարության մ
տավոր սեփականության գրասենյակը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) հետ համատեղ կազմակերպում է հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների գործունեությանը նվիրված աշխատաժողով: Աշխատաժողովին կմասնակցեն ՄՍՀԿ ներկայացուցիչներ, ոլորտի մասնագետներ եվրոպական տարբեր երկրներից, ինչպես նաև շահագրգիռ պետական կառույցների, մասնագիտական համայնքի և հասարակական սեկտորի ներկայացուցիչներ։
Աշխատաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել թվային դարաշրջանում հեղինակային
իրավունքի
և հարակից իրավունքների
կոլեկտիվ կառավարման կազմակերպությունների գործունեության զարգացման մարտահրավերներն ու հնարավորությունները
, ինչպես նաև լիցենզավորման, հավաքագրման և բաշխման գործընթացների արդի խնդիրներն ու դրանց արդյունավետության բարձրացման հնարավոր ուղիները՝ ներկայացված գործնական օրինակների միջոցով։
Աշխատաժողովն անցկացվելու է անգլերեն լեզվով՝ համաժամանակյա հայերեն թարգմանությամբ: Աշխատաժողովին մասնակցելու համար կարող եք գրանցվել
մինչև նոյեմբերի 24-
ը
հետևյալ
հղումով
: