Նորություններ

2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ Վ․ ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

23.12.2025
2025 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-ԻՆ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ Վ․ ԲՐՅՈՒՍՈՎԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

2025 թվականի դեկտեմբերի 23-ին Երևանում տեղի ունեցավ հանդիպում Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողների և ներկայացուցիչների հետ՝ նվիրված «Հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի արդյունավետ օգտագործումը» թեմայի քննարկմանը։
Հանդիպման ընթացքում Մտավոր սեփականության գրասենյակի աշխատակիցը ներկայացրեց Գրասենյակի գործունեության հիմնական ուղղությունները և մանրամասն անդրադարձավ հեղինակային իրավունքի հարցերին, դրանց կիրառման առանձնահատկություններին կրթական և գիտական գործունեության շրջանակներում, ինչպես նաև դրանց խախտման համար նախատեսված պատասխանատվությանը։
Հանդիպումը կարևոր նշանակություն ուներ մտավոր սեփականության ոլորտում ընդհանուր գիտելիքների տրամադրման և կրթական ոլորտում հեղինակային իրավունքով պաշտպանված նյութերի արդյունավետ օգտագործման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման տեսանկյունից։