Նորություններ

2025 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-ԻՑ 30-Ը ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ (ԵԱԿ) ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ:

19.05.2025

2025 թվականի մայիսի 19-ից 30-ը Ռուսաստանի մտավոր սեփականության պետական ակադեմիայում կայացավ Եվրասիական արտոնագրային կոնվենցիայի (ԵԱԿ) անդամ պետությունների ազգային արտոնագրային մարմինների մասնագետների համար նախատեսված «Մտավոր սեփականություն. արտոնագրային գործ» խորագրով վերապատրաստման լրացուցիչ մասնագիտական ծրագրի ամփոփիչ սեսիան, որը կազմակերպվել էր Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ԵԱՊԿ) Եվրասիական արտոնագրային վարչության (ԵԱՊՎ) աջակցությամբ։
Ծրագրին մասնակցեցին նաև Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գրասենյակի աշխատակիցները։ Ծրագրի շրջանակներում կազմակերպվել էր գրասենյակի մասնագետների հանդիպումը Ռուսաստանի մտավոր սեփականության պետական ակադեմիայի առաջին և երրորդ կուրսերի ուսանողների հետ, որի ընթացքում ներկայացվեցին Հայաստանի Հանրապետությունում գյուտերի և արդյունաբերական նմուշների արտոնագրման առանձնահատկությունները։