Նորություններ

2025Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԱՍՏԱՆԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «IP ԵՎՐԱՍԻԱ/IP ՂԱԶԱԽՍՏԱՆ 2025» ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

05.12.2025
2025Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-ԻՆ ԱՍՏԱՆԱ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «IP ԵՎՐԱՍԻԱ/IP ՂԱԶԱԽՍՏԱՆ 2025» ՉՈՐՐՈՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

2025 թ. դեկտեմբերի 5-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայացավ մտավոր սեփականության և տեխնոլոգիաների վերաբերյալ «IP Եվրասիա / IP Ղազախստան 2025» չորրորդ միջազգային համաժողովը։ Հայաստանի
Հ
անրապետության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարն առցանց հանդես եկավ բացման խոսքով՝ ընդգծելով ՄՍ ոլորտում միջազգային համագործակցության զարգացման կարևորությունը և նորարարությունների դերը ժամանակակից տնտեսության մեջ։
Համաժողովը նվիրված էր դեղագործական և բժշկական արդյունաբերությունների նորարարական ներուժի զարգացմանը, ինչպես նաև եվրասիական տարածաշրջան
ում
մտավոր սեփականության ոլորտի վրա արհեստական բանականության գործիքների զարգացման ազդեցությանը։ Միջոցառմանը մասնակց
ում էին
արտոնագրային գրասենյակների ղեկավարներ, դեղագործական ընկերությունների ներկայացուցիչներ և առաջատար մասնագետներ։