Նորություններ

2025Թ. ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՑ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ը ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵԿԻՆ ԵՎ ԴԱԼՅԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՉԻՆԱՍՏԱՆԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԹՎԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑԸ

12.08.2025
2025Թ. ՀՈՒԼԻՍԻ 22-ԻՑ ՕԳՈՍՏՈՍԻ 7-Ը ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵԿԻՆ ԵՎ ԴԱԼՅԱՆ ՔԱՂԱՔՆԵՐՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ «ՉԻՆԱՍՏԱՆԻ և ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ԹՎԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» ԽՈՐԱԳՐՈՎ ՍԵՄԻՆԱՐ-ԴԱՍԸՆԹԱՑԸ

2025թ. հուլիսի 22-ից օգոստոսի 7-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Պեկին և Դալյան քաղաքներում կայացավ «Չինաստանի և Հայաստանի միջև թվային տնտեսության զարգացում» խորագրով սեմինար-դասընթացը, որը կազմակերպվել էր ՉԺՀ առևտրի նախարարության Միջազգային բիզնես պաշտոնյաների ակադեմիայի (AIBO) նախաձեռնությամբ։ Սեմինարն իրականացվել է Չինաստանի կառավարության կողմից՝ մարդկային ռեսուրսների զարգացման ոլորտում երկկողմ համագործակցության ծրագրերի շրջանակներում:
Հայաստանի Հանրապետությունից սեմինարին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակիցները, այդ թվում՝ Մտավոր սեփականության գրասենյակի ներկայացուցիչը: Դասընթացի շրջանակում ներկայացվել են թվային տնտեսության զարգացման ուղղությամբ Չինաստանի փորձը, միջազգային համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև թվային տեխնոլոգիաների կիրառման մեթոդները տնտեսության, առևտրի և կառավարման ոլորտներում։
Մասնակիցները հնարավորություն են ունեցել այցելելու Չինաստանի առաջատար տեխնոլոգիական և արտադրական կազմակերպություններ, ծանոթանալու դրանց գործունեությանը, ապրանքատեսականուն, ինչպես նաև միջազգային շուկաներում արտահանման փորձին։ Դասընթացի ծրագրում ընդգրկված էին նաև ճանաչողական այցեր մշակութային և պատմական վայրեր, թանգարաններ և արդյունաբերական կենտրոններ։
Դասընթացի արդյունքներով ընդգծվել է, որ առաջադեմ թվային տեխնոլոգիաների և նորարարական գործիքների կիրառումը կարող է զգալիորեն բարձրացնել մտավոր սեփականության պաշտպանության արդյունավետությունը, արագացնել իրավակիրառ գործընթացները և նպաստել անբարեխիղճ գործունեության բացահայտմանը։ Մասնակցության ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու փորձը զգալիորեն կնպաստեն Հայաստանում թվային տնտեսության, մասնավորապես՝ ՄՍ ոլորտին առնչվող տեխնոլոգիական կարողությունների զարգացմանը։