Հունիսի 16-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում մեկնարկել է «Մտավոր սեփականության վերջին զարգացումները և ուսուցման առաջադեմ մեթոդաբանությունները» խորագրով երկրորդ հնգօրյա վերապատրաստման դասընթացը՝ նախատեսված Հայաստանի մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի ապագա դասընթացավարների համար:
Դասընթացը կազմակերպել են ՀՀ ԷՆ մտավոր սեփականության գրասենյակը, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության ակադեմիան և Հայաստանի ամերիկյան համալսարանի շարունակական կրթության բաժինը համատեղ։
ՀՀ մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի հիմնադրումը մեկնարկել է 2023 թ
․
աշնանը՝ ՄՍՀԿ ակադեմիայի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի միջև կնքված հուշագրի հիման վրա: Մեկնարկից ի վեր ՄՍՀԿ ակադեմիայի դասախոսական կազմի կողմից անցկացվել է պլանավորված երկու վերապատրաստման դասընթացներից առաջինը՝ հեռավար ձևաչափով:
2024 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և «Հայաստանի ամերիկյան համալսարան» հիմնադրամի միջև համագործակցության մասին ստորագրված հուշագրի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետությունում մտավոր սեփականության ուսումնական կենտրոն ստեղծելու նպատակով, մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնը կգործի Հայաստանի ամերիկյան համալսարանում
:
Վերապատրաստման դասընթացին
կմասնակցեն
մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնի շահառու մասնակիցները, ովքեր դասընթացից հետո կորակավորվեն որպես մտավոր սեփականության առարկայի դասընթացավարներ և կկարողանան դասավանդել ինչպես մտավոր սեփականության ազգային ուսումնական կենտրոնում, այնպես էլ այլ ուսումնական հաստատություններում։