Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի հետ համատեղ, Մտավոր սեփականության ուսուցման ծրագրի (IPTP) շրջանակում, սիրով հրավիրում է Ձեզ մասնակցելու 2026 թվականի դեկտեմբերի 3-ին կայանալիք «Բացահայտի՛ր մտավոր սեփականությունը» (Spot the IP: Recognizing Intellectual Property) վեբինարին։
Վեբինարի նպատակն է բարձրացնել մասնակիցների իրազեկվածությունը մտավոր սեփականության ոլորտի հիմնարար հարցերի, մտավոր սեփականության իրավունքների և դրանց պաշտպանության վերաբերյալ։
Վեբինարի մանրամասները՝
Վեբինարը կվարեն ոլորտի փորձագետներ՝ Խաչատուր Պապանյանը՝ ԱՄՆ-ում արտոնագրային իրավունքի ոլորտում մասնագիտացած փաստաբան և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, և Մերի Բադոյանը՝ մտավոր սեփականության իրավունքի մասնագետ, արտոնագրային հավատարմատար և ՀՀ փաստաբանների պալատի անդամ։
Մասնակցությունն ապահովելու համար խնդրում ենք նախապես գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://forms.gle/9ZbSB6AoCHnHH1gT6
Ֆեյսբուքյան հրապարակում՝ https://www.facebook.com/photo/?fbid=1861068189352069&set=pb.100063467184050.-2207520000