Հայտարարություններ

2026 Թ. ՄԱՐՏԻ 16-ԻՑ 18-Ը ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱԼԻԿԱՆՏԵ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է «EU4IP» ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

16.03.2026
2026 Թ. ՄԱՐՏԻ 16-ԻՑ 18-Ը ԻՍՊԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԱԼԻԿԱՆՏԵ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է «EU4IP» ԾՐԱԳՐԻ ՇԱՀԱՌՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

2026 թվականի մարտի 16-ից 18-ը Իսպանիայի Թագավորության Ալիկանտե քաղաքում տեղի է ունեցել Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակի (European Union Intellectual Property Office (EUIPO)) կողմից իրականացվող «EU4IP» ծրագրի շահառու երկրների ներկայացուցիչների հանդիպումը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության, Ուկրաինայի և Մոլդովայի Հանրապետության ներկայացուցիչները։
Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը գլխավորում էր ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար
Անուշիկ Ավետյանը։ Պատվիրակության կազմում ընդգրկված էին Հայաստանի Հանրապետության պետական այլ մարմինների ներկայացուցիչները, որոնք հանդիսանում են «EU4IP» ծրագրի շահառու:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը՝ ներկայացնելով մտավոր սեփականության ոլորտում իրականացվող բարեփոխումները և կառավարության առաջնահերթությունները, այդ թվում այն, որ մտավոր սեփականության համակարգի զարգացումը կառավարության համար ռազմավարական առաջնահերթություն է՝ հաշվի առնելով դրա կարևոր դերը նորարարության, տնտեսական աճի և ստեղծարար ոլորտների զարգացման գործում։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը ներկայացրել է ոլորտի ներկա իրավիճակը, իրականացվող ծրագրերը և EUIPO-ի հետ նախատեսվող հետագա համագործակցության ուղղությունները։ Ներկայացվել են նաև առաջիկա ծրագրերը, այդ թվում՝ հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին նոր օրենքի ընդունումը, մտավոր սեփականության ոլորտի զարգացման ազգային ռազմավարության մշակումը, աշխարհագրական նշումների վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությունները և համակարգի շարունակական թվայնացումը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են «EU4IP» ծրագրի շրջանակում 2026 թվականին նախատեսվող միջոցառումները, ինչպես նաև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Նշենք, որ Հայաստանը միացել է
«EU4IP»
ծրագրին 2025 թ
․
-
ի
երկրորդ
կեսին։
Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավարը առանձին հանդիպում է ունեցել
EUIPO-ի նախագահի հետ։
Հիմնական քննարկումները կենտրոնացած են եղել մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության և կիրարկման արդյունավետության բարձրացման, ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման և միջազգային լավագույն փորձի ներդրման վրա։ Միաժամանակ ընդգծվել է «EU4IP» ծրագրի կարևորությունը՝ որպես համագործակցության, փորձի փոխանակման և համատեղ լուծումների մշակման հարթակ։
Այցի ընթացքում կնքվել է փոխըմբռնման հուշագիր EUIPO-ի և ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի միջև, ինչի շնորհիվ ինստիտուցիոնալ համագործակցությունը բարձրացվում է նոր մակարդակի վրա։