2026 թ. մայիսի 13-ի
ն
Երևան քաղաքում
մեկնարկվել է
ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակի
հետ համատեղ անցկացվող
մտավոր սեփականության
իրավունքների
գրանցման և փորձաքննության
հմտությունների
կատարելագործմանը
նվիրված աշխարհագրական նշումների և ապրանքային նշանների վերաբերյալ
եռօրյա
աշխատաժողովը
։ Աշխատաժողովն իրականացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող և Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակի (European Union Intellectual Property Office (EUIPO)) կողմից իրականացվող «EU4IP» ծրագրի շրջանակներում։
Ծրագրի նպատակն է խթանել և ամրապնդել մտավոր սեփականության իրավունքների պահպանությունը Հայաստանի Հանրապետությունում։ Ծրագրի երկու տարիների ընթացքում նախատեսվում է իրականացնել ոլորտի զարգացմանն ուղղված միջոցառումներ, հանդիպումներ, աշխատաժողովներ, ինչպես նաև օրենսդրական դաշտի բարեփոխումներ։
Աշխատաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի Հանրապետությունում աշխարհագրական նշումների և ապրանքային նշանների իրավունքների ներկա վիճակը, ինչպես նաև ներկայացնել և փոխանակել եվրոպական առաջատար փորձը՝ գնահատելով դրա կիրառման հնարավորությունները Հայաստանում։
Աշխատաժողովին բացման խոսքով հանդես եկան Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանը, Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը և EUIPO-ի ներկայացուցիչը։ Եռօրյա աշխատաժողովի ընթացքում որպես բանախոսներ հանդես են գալու EUIPO-ի ներկայացուցիչները, Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության աշխարհագրական նշումների գծով փորձագետները, EUIPO-ի ապրանքային նշանների գծով փորձագետը, ինչպես նաև Լատվիայի Հանրապետության արտոնագրային գրասենյակի ներկայացուցիչը։ Աշխատաժողովին մասնակցում են Մտավոր սեփականության գրասենյակի ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների փորձաքննության բաժնի գլխավոր մասնագետները, արտոնագրային հավատարմատարներ, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ԿԳՄՍ նախարարության և այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։