2026 թ. նոյեմբերի 17-ին Երևանում կայացավ «Արդյունաբերական դիզայնի փորձաքննության առանձնահատկությունները. ԵՄ լավագույն փորձի փոխանակում» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվել էր Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) հետ համագործակցությամբ՝ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «EU4IP» ծրագրի շրջանակներում։
Աշխատաժողովի նպատակն էր Հայաստանում արդյունաբերական դիզայնի փորձաքննության ոլորտում ներկայացնել Եվրոպական միության լավագույն փորձը, փոխանակել մասնագիտական գիտելիքներ և փորձ, ինչպես նաև քննարկել ոլորտի արդի զարգացումներն ու առկա մարտահրավերները։
Աշխատաժողովին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի փորձագետները։ Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին արդյունաբերական դիզայնի հայտերի փորձաքննության եվրոպական և տեղական մոտեցումները, փորձաքննության ընթացակարգերն ու չափանիշները, ինչպես նաև ոլորտում կիրառվող գործնական մեթոդները։
Աշխատաժողովը հնարավորություն ընձեռեց Գրասենյակի փորձագետներին ծանոթանալու եվրոպական լավագույն փորձին, փոխանակելու մասնագիտական գիտելիքներ և քննարկելու արդյունաբերական դիզայնի փորձաքննության ոլորտում առկա խնդիրներն ու դրանց լուծման հնարավորությունները՝ նպաստելով ազգային փորձաքննական համակարգի շարունակական զարգացմանը։