Հայտարարություններ

2026 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՑ 19-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՈԼԵԿՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

27.10.2026
2026 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 18-ԻՑ 19-Ը ԵՐԵՎԱՆՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԿՈԼԵԿՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԱՇԽԱՏԱԺՈՂՈՎ

2026 թ. նոյեմբերի 18-ից 19-ը Երևանում կանցկացվի «Հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարում. ԵՄ և միջազգային լավագույն փորձի փոխանակում» խորագրով աշխատաժողովը, որը կազմակերպվում է Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) հետ համագործակցությամբ՝ «EU4IP» ծրագրի շրջանակում։

Աշխատաժողովի նպատակն է նպաստել Հայաստանի Հանրապետությունում հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարման համակարգի ամրապնդմանը՝ Եվրոպական միության և միջազգային լավագույն փորձի փոխանակման միջոցով։

Միջոցառմանը մասնակցելու նպատակով կարող եք գրանցվել հետևյալ հղումով՝ մինչև 2026 թ. նոյեմբերի 13-ը ներառյալ։