2026 թ. սեպտեմբերի 16-ից 25-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կայացավ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) Մտավոր սեփականության և գենետիկական ռեսուրսների, ավանդական գիտելիքների և բանահյուսության միջկառավարական հանձնաժողովի 53-րդ նստաշրջանը, որին մասնակցեց Գրասենյակի աշխատակիցը։
Նստաշրջանի շրջանակում Գրասենյակի ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկավ ելույթով, ինչպես նաև տարածաշրջանային խմբի հետ մասնակցեց փակ նիստերին։ Նստաշրջանի ընթացքում քննարկվեցին գենետիկական ռեսուրսներին, ավանդական գիտելիքներին և ավանդական մշակութային արտահայտությունների պաշտպանությանը վերաբերող հարցեր։ Մասնակիցները քննարկեցին ավանդական գիտելիքների և ավանդական մշակութային արտահայտությունների պաշտպանությանն ուղղված միջազգային իրավական գործիքների նախագծերը։ Անդրադարձ կատարվեց նաև բնիկ ժողովուրդների և տեղական համայնքների մասնակցությանը հանձնաժողովի աշխատանքներին, նրանց ավանդական գիտելիքների ու մշակութային արտահայտությունների պաշտպանությանը, ինչպես նաև այդ ոլորտներում գործող ազգային և տարածաշրջանային իրավական համակարգերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակմանը։
Քննարկումների արդյունքում որոշվեց իրավական գործիքների նախագծերի չքննարկված հոդվածների քննարկումը շարունակել հաջորդ նստաշրջանում։