Նորություններ

2026 Թ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ (ՀՊՏՀ) S2I2 ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՍՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

23.09.2026
2026 Թ․ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ (ՀՊՏՀ) S2I2 ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄՍՀԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԵՏ

2026 թ․ սեպտեմբերի 17-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) S2I2 ձեռներեցության կենտրոնում տեղի ունեցավ հանդիպում Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) Մտավոր սեփականության նկատմամբ հարգանքի ձևավորման բաժնի ներկայացուցչի հետ։

Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին մտավոր սեփականության պաշտպանության կարևորությունը, ինչպես նաև կեղծարարության ազդեցությունը տնտեսության, բիզնեսի և աշխատաշուկայի վրա։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց երիտասարդների համար մտավոր սեփականության արդյունավետ պաշտպանության ընձեռած հնարավորություններին՝ սեփական բիզնեսը զարգացնելու, նորարարական գաղափարներն առաջ մղելու և ապագա մասնագիտական գործունեության ընթացքում մրցունակ լինելու տեսանկյունից։

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև գաղափարների, բրենդների և ստեղծված արժեքի պաշտպանության կարևորությանը։ Հանդիպումն անցավ ինտերակտիվ ձևաչափով՝ ուսանողներին հնարավորություն տալով հարցեր ուղղել բանախոսին, ներկայացնել իրենց հետաքրքրող հարցերը և մասնակցել մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ քննարկմանը։