2026 թվականի մարտի 26-ից 27-ը Երևան քաղաքում ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակը Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) հետ համատեղ կազմակերպում է իրավապահ մարմինների ներկայացուցիչների համար նախատեսված մտավոր սեփականության իրավունքների կիրարկման հարցերով ազգային աշխատաժողով: Միջոցառման նպատակն է նպաստել իրավապահ մարմինների կարողությունների զարգացմանը մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության ոլորտում, մասնավորապես՝ մտավոր սեփականության խախտումների դեմ պայքարի ժամանակակից մոտեցումների կիրարկման հարցերում։
Աշխատաժողով
ն անցկացվելու է
Երևան քաղաքի փ․
Բուզանդի 15 հասցեում գտնվող «Ramada Hotel & Suites by Wyndham Yerevan» հյուրանոց
ի
«Pomegranate» սրահ
ում։ Աշխատաժողովն անցկացվելու է անգլերենով՝ հայերենի համաժամանակյա թարգմանությամբ։ Աշխատաժողովին մասնակցելու համար կարող եք
մինչև մարտի 13-ը
գրանցվել հետևյալ
հղումով
: