Նորություններ

2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՑ ԱՊՐԻԼԻ 2-Ը ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԺՆԵՎ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՄՍՀԿ) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՔԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂ

30.03.2026
2026 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-ԻՑ ԱՊՐԻԼԻ 2-Ը ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ՀԱՄԱԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԺՆԵՎ ՔԱՂԱՔՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ (ՄՍՀԿ) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԴԻԶԱՅՆՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՔԻ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂ

2026 թ
վականի
մարտի 30-ից ապրիլի 2-ը Շվեյցարիայի Համադաշնության Ժնև քաղաքում կայացել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) ապրանքային նշանների, արդյունաբերական դիզայնների և աշխարհագրական նշումների վերաբերյալ օրենքի մշտական հանձնաժողովի 49-րդ նստաշրջանը,
որին մասնակցել Է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի աշխատակիցը:
Նստաշրջանի ընթացքում քննարկվել են այնպիսի թեմաներ,
ինչպիսիք են ապրանքային նշանների գրանցման ընթացակարգերը, հանրահայտ ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների, երկրների անվանումների և արդյունաբերական դիզայնների իրավական պաhպանության հարցերը։ Քննարկվել են նաև ոլորտի արդիական հարցերը, ներկայացվել են անդամ պետությունների փորձը և նախաձեռնությունները, ինչպես նաև ձևավորվել են միջազգային մակարդակում իրավական կարգավորումների զարգացման հնարավոր ուղղությունները։
Միջոցառման շրջանակներում ՀՀ ներկայացուցիչը մի շարք ոչ ֆորմալ հանդիպումներ է ունեցել այլ երկրների պատվիրակների հետ՝ քննարկելով
մտավոր սեփականության գործիքակազմի օգտագործումը, ազգային փորձը, օրենսդրական զարգացումները և գործնական մոտեցումները ապրանքային նշանների գրանցման ընթացակարգերի կատարելագործման, հանրահայտ ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների պահպանության, ինչպես նաև արդյունաբերական դիզայնների իրավական կարգավորման միջազգային մոտեցումների զարգացման ուղղությամբ։