Նորություններ

2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ԿԱՅԱՑԵԼ Է ՎԶԵԲ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ և ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

26.02.2026
2026 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 26-ԻՆ ԿԱՅԱՑԵԼ Է ՎԶԵԲ-Ի ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ և ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՄԱՏԵՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

2026 թվականի փետրվարի 26-ին կայացավ ««Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումը։
Հանդիպմանը մասնակցեցին Հայաստանի գործատուների հանրապետական միության խորհրդի անդամները, Հայաստանի ճարտարապետների պալատի խորհրդի անդամները, Հայկական ռեստորանների միության ներկայացուցիչները, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի ներկայացուցիչները, «Հայհեղինակ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչները, իրավաբաններ, մի շարք պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ և ոլորտի այլ մասնագետներ։
Քննարկման ընթացքում ներկայացվել և քննարկվել են նախագծով առաջարկվող հիմնական հայեցակարգային մոտեցումները։ Մասնակիցները հանդես են եկել մի շարք առաջարկություններով, որոնք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն գրավոր կերպով կներկայացվեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակ։