2026 թվականի փետրվարի 6-ին կայացել է հայկական ապրանքանիշերի դիրքավորման ուղղությամբ հետևողական և պատշաճ աշխատանքներ իրականացնելու հարցերով աշխատանքային խմբի հերթական հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցում էին տարբեր պարենային ապրանք արտադրող ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր հետաքրքրված են իրենց արտադրանքները որպես ծագման տեղանուն, աշխարհագրական նշում կամ երաշխավորված ավանդական արտադրանք գրանցելու և պահպանելու հարցերով։
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի և ագրովերամշակման վարչության աշխատակիցները, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահը, ինչպես նաև ագրոարդյունաբերության ոլորտի մի շարք արտադրողներ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են որպես ծագման տեղանուն, աշխարհագրական նշում կամ երաշխավորված ավանդական արտադրանք գրանցման նպատակով կոնկրետ արտադրանքների ցանկի ներկայացման, ինչպես նաև դրանց տեխնիկական հատկորոշումների մշակման և ներկայացման հարցերը։ Աշխատանքային խմբի հանդիպումները կրում են շարունակական բնույթ։