2021 թվականի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել «Արտոնագրերի մասին» և «Արդյունաբերական դիզայնի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները:
Այսուհետ հնարավորություն կունենաք արտոնագրել համակարգչային ծրագրերը (համակարգչային ալգորիթին և ծրագրային ապահովմանը վերաբերող գյուտերը), եթե տվյալ գյուտը վերաբերում է եղանակնին, համապատասխանում է գյուտի արտոնագրաունակության պայմաններին (նոր է, ունի գյուտարարական մակարդակ և արդյունաբերորեն կիրառելի է) և իրենից ներկայացնում է տեխնիկական լուծում:
Ինչպես նաև (ս.թ. հուլիսի 1-ից) գյուտի արտոնագիր ստանալու հայտերով կանցկացվի ըստ էության փորձաքննություն: