Նորություններ

«ԱՐԺԵՔԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ» ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՄԵՆԹՈՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

30.07.2025
«ԱՐԺԵՔԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ. ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՇԱՐԺԻՉ ՈՒԺ» ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՎ ՄԵՆԹՈՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ

2025 թ. հուլիսի 30-ին և 31-ին Երևանում կայացավ «Արժեքի բացահայտում. Մտավոր սեփականությունը՝ որպես հայկական գինեգործության կայուն զարգացման շարժիչ ուժ» վերապատրաստման և մենթորության ծրագիրը, որը կազմակերպվել էր Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ), ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից։
Ծրագրի նպատակն էր աջակցել Հայաստանի գինեգործներին՝ արդյունավետ կիրառելու բրենդավորման, ապրանքային նշանների, աշխարհագրական նշումների և որակի վերահսկման գործիքները՝ միջազգային շուկայում մրցունակ և պաշտպանված լինելու համար։
Մասնակիցներն ստացել են ինչպես խմբային, այնպես էլ անհատական խորհրդատվություն՝ ուղղված գինեգործական գործունեությունում մտավոր սեփականության կիրառման հստակ քայլերի ձևակերպմանը։