Նորություններ

ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-6-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ «ԱՆՏԻԿՈՆՏՐԱՖԱԿՏ-2024» 12-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

06.12.2024
ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-6-Ը ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ ՏԵՂԻ Է ՈՒՆԵՆՈՒՄ «ԱՆՏԻԿՈՆՏՐԱՖԱԿՏ-2024» 12-ՐԴ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ

Դեկտեմբերի 5-6-ը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում անցկացվում է «Անտիկոնտրաֆակտ-2024» միջազգային համաժողովը, որը նվիրված է արդյունաբերական արտադրանքի ապօրինի շրջանառության հակազդման, ինչպես նաև մտավոր սեփականության ոլորտում իրավունքների պաշտպանության հարցերին: Համաժողովին մասնակցում են ԵԱՏՄ երկրների պետական մարմինների ներկայացուցիչներ, խոշոր ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ, միջազգային առաջատար փորձագետներ: Համաժողովի լիագումար նիստի ընթացքում տեսաժողովի ձևաչափով ելույթ ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ս.Միքայելյանը: Իր ելույթում նա անդրադարձել է ՀՀ քրեական օրենսգրքում, Քաղաքացիական օրենսգրքում, «Մաքսային կարգավորման մասին» օրենքում կատարված փոփոխություններին, որոնք հստակեցնում են մտավոր սեփականության օբյեկտների իրավունքների խախտումների համար սահմանված նորմերը և խստացնում պատժամիջոցները: Անդրադարձ է կատարվել նաև թվային միջավայրում իրավունքների խախտմանը հակազդող կարգավորումների կատարելագործման գործընթացին: Համաժողովի ծրագիրը ներառում է լիագումար նիստ և 10 քննարկման նիստեր, որոնց մասնակցում են ՀՀ մտավոր սեփականության գրասենյակի աշխատակիցները: