Նորություններ

Երիտասարդ գյուտարարների և նորարարների միջազգային համաժողով Վելիկի Նովգորոդում

29.05.2022
Երիտասարդ գյուտարարների և նորարարների միջազգային համաժողով Վելիկի Նովգորոդում

2022թ. մայիսի 26-ին ՌԴ Վելիկի Նովգորոդ քաղաքում մեկնարկեց երիտասարդ գյուտարարների և նորարարների միջազգային համաժողովը (26-29.05.2022):
Գյուտերի ցուցահանդեսին մասնակցում են աշխարհի ավելի քան 200 գյուտարարներ և նորարարներ:
Համաժողովին մասնակցած հայկական QaylTech և Foldink ընկերությունները
Biomedical Engineering Association of Armenia
-ի անդամ են։
QaylTech ընկերությունը զբաղվում է վերականգնողական և օժանդակ սարքերի և սարքավորումների արտադրությամբ։ Ֆորումին ընկերությունը ներկայացրեց MetaGait նորարարական լուծումը։
«MetaGait»-ը հաշմանդամություն ունեցող անձանց օգնում է իրականացնել քայլքի իմիտացիա՝ կանխելով անշարժության հետևանքով առաջացող 30-ից ավել հիվանդություններ։
«MetaGait»-ը
Օգնում է վերականգնել հաշմանդամություն ունեցող անձանց շարժունակությունը,
Նպաստում է մանկական ուղեղային կաթված ստացած երեխաների քայլքի զարգացմանը,
Հնարավորություն է ընձեռում ուղղահայաց դիրքում ռեաբիլիտացիա իրականացնել տնից՝ բժշկի հեռավար հսկողությամբ։
Սենսորի միջոցով բժշկին է փոխանցվում բուժառուի կատարած քայլերի, անցած ճանապարհի և ծախսած կալորիաների տվյալները։
Լուծում է սոցիալականացման խնդիրը՝ նույն խաղի մեջ միաժամանակ ներգրավելով տարբեր վայրերում գտնվողների։
Մարզման ընթացքում ապահովում է հետաքրքիր ժամանց։
Վիրտուալ խաղերի միջոցով ակտիվացնում է ուղեղի մկանային հիշողությունը, վերականգնում նյարդային կենտրոնները և և ձևավորում նոր նեյրոնային կապեր։
Խաղերի տեսարանները և ռելիեֆն ադապտացվում են՝ կախված, թե բուժառուի որ մկանն է անհրաժեշտ զարգացնել։
Խաղերի միջոցով հնարավորություն է ընձեռվում տեսնելու Հայաստանի տեսարժան վայրերը ՝ բուժառուներին տեղափոխելով Տաթևի վանական համալիր, իսկ ապագայում նաև Սուրբ Ղազանչեցոց մայր տաճար, Սևանա լիճ և այլ մշակութային վայրեր։
Foldink-ը մշակում է բիոտպագրության տեխնոլոգիան։ Բիոտպագրությունը երեք մեծ գիտության ճյուղերի համախմբումն է՝ ինժեներիա, բիոմատերիալների ինժիներիա, բջիջների կուլտիվացիա։ Այդ ամենը համախմբված է մեկ տեխնոլոգիայի մեջ, ինչը թույլ է տալիս լաբորատոր պայմաններում տպագրել, այսինքն՝ ստեղծել ապրող հյուսվածքներ։ Տպագրված մոդելները հանդիսանում են մարդու հյուսվածքի կրկնօրինակ, որոնք կրկնօրինակում են ֆիզիոլոգիական պրոցեսները մարդու օրգանիզմում։ Այն հնարավորություն է տալիս որոշ դեպքերում փոխարինել կենդանիների մոդելներին տարբեր դեղորայքների կամ կոսմետիկայի փորձարկումների ժամանակ։
Հարցազրույցներ՝
QaylTech`
https://www.youtube.com/watch?fbclid=IwAR2FPeRhmNCtTJe4D8gJjHZMuiMciRcRB21WubPXdh46_Bd9h34WKooz8lc&v=Hv5jfuT7UZA&feature=youtu.be
Foldink`
https://www.youtube.com/watch?v=GNWtG_hcHak