Հայտարարություններ

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ (ԵԱԱԿ) ԽՈՐԱՑՆՈՒՄ ԵՎ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ

26.04.2023
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ (ԵԱԱԿ) ԽՈՐԱՑՆՈՒՄ ԵՎ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ

Մարտի 23-ից 27-ը Հայաստանի Հանրապետություն էր ժամանել Եվրասիական արտոնագրային կազմակերպության (ԵԱԱԿ) պատվիրակությունը՝ նախագահ Գրիգորի Իվլիևի գլխավորությամբ:
ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանի հետ  հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ընթացիկ հարցեր, այդ թվում՝ ԵԱԱԿ Վարչական խորհրդի առաջիկա նիստին առնչվող նախապատրաստական աշխատանքները, Սանկտ Պետերբուրգում 2023թ.-ին կայանալիք միջազգային իրավական ֆորումին և Երիտասարդ գյուտարարների եվրասիական ֆորումին Հայաստանի Հանրապետության մասնակցությանը վերաբերող հարցեր։
ԵԱԱԿ նախագահ Գրիգորի Իվլիևը կարևորել է Հայաստանի Հանրապետության հետ կառուցողական երկխոսությունը և փոխշահավետ համագործակցությունը։ Այդ համագործակցությունը հիմնված է մի շարք նախագծերի իրականացման վրա՝ պաշտպանելով ԵԱԱԿ  անդամ երկրների և նրանց գերատեսչությունների շահերը:
Այցի ընթացքում ԵԱԱԿ նախագահը հանդիպել է նաև Հայաստանի Հանրապետության եվրասիական արտոնագրային հավատարմատարների հետ։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել աջակցել «Եվրասիական արտոնագրային հավատարմատարների կազմակերպության» ստեղծման նախաձեռնությանը, որը կդառնա համայնքի պրոֆեսիոնալ ներկայացուցիչների և ԵԱԱԿ-ի միջև աշխատանքային երկխոսության ապահովման, ինչպես նաև եվրասիական արտոնագրային հավատարմատարների վերապատրաստման և որակավորման բարձրացման, կարծիքների փոխանակման հարթակ։ Եվրասիական արտոնագրային հավատարմատարների համաժողովը նախատեսվում է անցկացնել 2023 թվականի ապրիլի 26-ին՝ Մտավոր սեփականության միջազգային օրը։