Նորություններ

«ԳՅՈՒՏԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ. ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԵՎ ՖԻԶԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՅՈՒՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ: ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

12.05.2025
«ԳՅՈՒՏԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐՄԱՆ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ. ՄԵԽԱՆԻԿԱՅԻ ԵՎ ՖԻԶԻԿԱՅԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՅՈՒՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՀԱՐՑԵՐ: ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԵՎ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԼՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԱՐՏՈՆԱԳՐԱՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ»

2025 թ. մայիսի 12-23-ը
Ռուսաստանի Դաշնության
Մոսկվա քաղաքում տեղի ունեցավ «Գյուտերի արտոնագրման Եվրասիական համակարգ. մեխանիկայի և ֆիզիկայի բնագավառում գյուտերի փորձաքննության գործնական հարցեր: Համակարգչային տեխնոլոգիաների և արհեստական բանականության ոլորտում լուծումների արտոնագրաունակությունը» խորագրով Եվրասիական արտոնագրային կոնվենցիային (ԵԱԿ) միացած պետությունների արտոնագրային գործակալությունների փորձագետ-մասնագետների ամենամյա վերապատրաստման դասընթացը, որին մասնակցեցին ՀՀ Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի աշխատակիցները:
Գործնական ուղղվածությամբ ուսումնական դասընթացի ընթացքում քննարկվել են
«
Գյուտերի արտոնագրման Եվրասիական համակարգ», «Գյուտերի փորձաքննության գործնական հարցեր մեխանիկայի և ֆիզիկայի բնագավառում» և «Արտոնագրաունակության որոշումը համակարգչային տեխնոլոգիաների և արհեստական բանականության բնագավառում» թեմաները:
Այս թեմաների քննարկման շրջանակներում
մտավոր սեփականության գրասենյակի ներկայացուցիչները հանդես
են եկել
«Գյուտերի փորձաքննությունը Հայաստանում, գործնական օրինակներ»
վերնագրով ելույթով  (սահիկաշարով), ինչպես նաև մասնակցել են
աշխատանքային փորձի փոխանակմանը վերաբերող կլոր-սեղան քննարկմանը:
Առաջարկություններ արվեցին մտավոր սեփականությանը վերաբերող լավագույն փորձն ընդլայնել և ներդնել եվրասիական տարածաշրջանի ազգային արտոնագրային գրասենյակներում, մեծացնել շփումները գործնական շրջանակներում՝ գյուտերի փորձաքննության բնագավառում։