Նորություններ

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄՍՀԿ-Ը ԽՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

16.07.2025
ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄՍՀԿ-Ը ԽՈՐԱՑՆՈՒՄ ԵՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆՇՈՒՄՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ

2025 թվականի հուլիսի 16-ին Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) կենտրոնակայանում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում՝ ՄՍՀԿ աշխարհագրական նշումների բաժնի ղեկավարի և Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գրասենյակի պատվիրակության միջև, որը գլխավորում էր գրասենյակի ղեկավարը։
Քննարկման կենտրոնում էին աշխարհագրական նշումները, որոնք Հայաստանի համար մտավոր սեփականության առաջնահերթ ոլորտներից են։ Կողմերը անդրադարձան հայկական ավանդական արտադրանքների միջազգային ճանաչելիության բարձրացմանը, ինչպես նաև ոլորտում փորձի փոխանակման և տեխնիկական աջակցության հնարավորություններին։
Կողմերը շեշտեցին շարունակական համագործակցության կարևորությունը՝ ուղղված տեղական արտադրողների շահերի պաշտպանությանը միջազգային մակարդակով։