Նորություններ

Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գրասենյակը ՄՍՀԿ անդամ պետությունների ժողովների 66-րդ հանդիպումների շարքում

10.07.2025
Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գրասենյակը ՄՍՀԿ անդամ պետությունների ժողովների 66-րդ հանդիպումների շարքում

2025թ. հուլիսի 9-ին, Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) անդամ երկրների Ասամբլեաների 66-րդ հանդիպումների շրջանակում, Հայաստանի Հանրապետության պատվիրակությունը Մտավոր սեփականության գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանի գլխավորությամբ հանդիպում ունեցավ ՄՍՀԿ անցումային և զարգացած երկրների բաժնի տնօրեն Հաբիպ Ասանի հետ։
Քննարկման ընթացքում կողմերը անդրադարձան մտավոր սեփականության ոլորտում երկկողմ համագործակցության ընթացիկ իրավիճակին և հնարավոր զարգացումներին։
Քննարկվեցին նաև երկկողմ համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ մտավոր սեփականության պաշտպանության ոլորտում համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունը։
Մասնավորապես, անդրադարձ եղավ Երևանում կայանալիք հեղինակային իրավունքի թեմայով սեմինարի կազմակերպման ընթացքին և Հայաստանի հետ այդ ուղղությամբ համագործակցության հեռանկարներին։
Կողմերը կարևորեցին նման ձևաչափով փոխգործակցությունը՝ տեղական կարողությունների զարգացման և միջազգային փորձի փոխանակման նպատակով։