2025 թվականի հուլիսի 14-ին Ժնևում Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գրասենյակի պատվիրակությունը՝ գրասենյակի ղեկավար Քրիստինե Համբարյանի գլխավորությամբ, հանդիպել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) Հեղինակային իրավունքի կառավարման բաժնի պետի պաշտոնակատար Միյուկի Մոնրոյգի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հեղինակային և հարակից իրավունքների կոլեկտիվ կառավարման վերաբերյալ սեմինարի կազմակերպման հարցերը։ Սեմինարը նախատեսվում է անցկացնել այս տարվա աշնանը՝ Երևանում՝ ՄՍՀԿ և մի շարք արտասահմանյան փորձագետների մասնակցությամբ։