Նորություններ

ՀՀ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ և EUIPO-Ն ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐԸ

11.07.2025
ՀՀ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ և EUIPO-Ն ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՏԵՂ ԾՐԱԳՐԵՐԸ

2025թ. հուլիսի 10-ին Ժնևում՝ Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (WIPO) Գլխավոր վեհաժողովների շրջանակում, տեղի ունեցավ ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գրասենյակի և Եվրոպական միության մտավոր սեփականության գրասենյակի (EUIPO) պատվիրակությունների պաշտոնական հանդիպումը։
Կողմերը քննարկեցին համագործակցության խորացման ուղիները՝ ընդգծելով իրավական կարգավորումների արդիականացման, փորձի փոխանակման և կարողությունների զարգացման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև 2024–2027 թվականներին իրականացվող EUIPO-ի աջակցության ծրագրին, որի նպատակն է ամրապնդել գործընկեր երկրների կարողությունները մտավոր սեփականության ոլորտում։ Ծրագիրը ներառում է՝ ուսուցողական այցեր և վերապատրաստումներ, փորձի փոխանակման հարթակներ, օրենսդրական խորհրդատվություն, ինստիտուցիոնալ համագործակցություն։
EUIPO-ն բարձր գնահատեց ՀՀ Մտավոր սեփականության գրասենյակի նախաձեռնողականությունն ու ներգրավվածությունը ծրագրում և առաջարկեց մեկնարկել համագործակցությունը Հայաստանի հետ՝ կազմակերպելով համատեղ աշխատաժողով Երևանում։
Կողմերը վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը՝ խորացնել համագործակցությունը և համատեղ քայլերով նպաստել մտավոր սեփականության ոլորտի ամրապնդմանը։